Թող սա տեսնեն Վաղարշապատի բնակիչները․ միայն դուք կարող եք կանգնեցնել նրա տեռորի արշավը
Ուզում եմ իմ աջակցությունն հայտնել «AntiFake TV»-ի տղաներին՝ Նարեկին և Վազգենին։ Պինդ կացեք, տղե՛րք, հույս ունեմ, որ շուտով մեր ժողովուրդը կարթնանա, ճիշտ ընտրություն կկատարի, և այս ահաբեկչական արշավը հանկարծ կավարտվի։
Թող սա տեսնեն Վաղարշապատի բնակիչները․ եթե դուք ձեր ձայները տաք այս վախկոտ, խելագար բռնապետին, մեզնից յուրաքանչյուրին կարող են ցանկացած պահի ձերբակալել մեր խոսքերի համար։ Կշարունակվեն հարձակումները մեր եկեղեցու, մեր հավատքի վրա։ Այս սատանայապաշտն ատում է մեր ժողովրդին, մեր մշակույթը, և միայն դուք կարող եք կանգնեցնել նրա տեռորի արշավը։
«Խորհրդարանի խոսնակը» քաղաքի կենտրոնում թքում է մարդու երեսին, ու դա խուլիգանություն չէ։ Երկրի «առաջնորդը» մարդկության պատմության մեջ առաջին անգամ ֆեյսբուքյան իր էջում գրում է «դո*փել» բառը, ու դա խուլիգանություն չէ։ «Կառավարական» շարասյունը քաղաքի կենտրոնում հղի կնոջ է սպանում, ու ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս։
Բա որտե՞ղ եք, խոսքի ազատության և ժողովրդավարության մեր եվրոպացի ու ամերիկացի պաշտպաններ։ Ձեր ձայնը չի լսվում, ո՜վ մեր կեղծավորներ։ Քանի՞ ստանդարտ ունեք՝ երկո՞ւ, երե՞ք, տասնհինգ՞։ Թե՞ ձեր արևմտյան արժեքներն աշխատում են միայն այն ժամանակ, երբ ձեզ դա պետք է։

