«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա բացառիկ թողարկման հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 22:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը և AntiFake TV-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում՝ https://youtube.com/@antifakeam, տարբեր թեմաների շուրջ կզրուցի, իր տեսակետներով կկիսվի, մեր հանրությանը հուզող արդիական հարցեր կքննարկի փոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ, կպատասխանի նաև հանրությանը հետաքրքրող հարցերին, որոնք եթերի ընթացքում կուղղվեն ՀՀ երրորդ նախագահին: