Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:
Երկամարտի 241 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան, անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան։

