Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը շուտով կգործարկվի

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացված «Վերոնայի եվրասիական տնտեսական 18-րդ համաժողովին»:

Բայրաքթարն անդրադարձել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի շահագործման ժամկետներին:

«Նախատեսվում է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիայի արտադրման գործընթացը 2026-ին և այն կլինի շրջադարձային ու պատմական կետ էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացման մեր ճանապարհին»:

Նշենք, որ «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:

Ermenihaber