Ամոթ է, հերիք է ստեր տարածեք, դուք բացի ՀՀԿ-ից ուրիշ անուն չգիտե՞ք
ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ ԱԺ չներկայացավ։
Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյաի / գլխավոր դատախազ/ կողմից հնչեցված թեզերի պահով, հստակ ասեմ.
2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց,որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին և ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է ԱԺ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուման էր և վերադարձավ ՀՀ ապրիլի 22-23-ի գիշերը։
ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։
ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։
Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել, իսկ հնչելու դեպքում՝ անհնար է չիմանայի։
Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երևան՝ մասնակցելու այդ կարևոր քվեարկությանը։
ՀՀԿ ֆրակցիան որևէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը։
Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։
Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ ,որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։
Ամոթ է, հերիք է ստեր տարածեք։
Դուք բացի ՀՀԿ-ից ուրիշ անուն չգիտե՞ք։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

