ՊՆ-ում Հատուկ բանակային կորպուսի փոխհրամանատարներ են նշանակվել

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝

գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար,

գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ,

գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: