Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա․ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվում՝ Նաթան Սրբազանի և կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Ակնհայտ է, որ այս ձայնագրությունը շրջանառության մեջ է դրվել Վեհափառի դեմ քրեական գործ երկնելու համար։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ևս այսօր գրել էր, որ Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։

