Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հայտարարել է ՔՊ-ից դուրս գալու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։

Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։

Հիշեցնենք, որ նա թաղապետի պաշտոնից հեռացել էր այս տարվա հունիսին՝ նշելով, որ պատճառներն անձնական են։ Օրեր անց նա կալանավորվել էր։