Ավինյանը ներկայացրել է օդի որակի ցուցանիշը՝ այս ժամի դրությամբ

Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։ Հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։