Անկարայում տեղի կունենան Թուրքիայի եւ Սիրիայի բարձրաստիճան ներկայացուցիչների բանակցություններ
Անկարայում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա հանդիպում՝ նվիրված անվտանգության ոլորտում համագործակցության եւ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ընթացիկ իրադարձությունների քննարկմանը, տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Իբրահիմ Քալընը եւ նրանց սիրիացի գործընկերները։

