Վարչապետի մեր թեկնածուն ընդունելի կլինի, շատերը կհավանեն․ Նարեկ Կարապետյան

Վարչապետի թեկնածուն կներկայացվի քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ, վստահեցնում ենք՝ թեկնածուն կլինի ընդունելի և շատերը կհավանեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախկինում հայտարարվել էր, որ չեն համագործակցելու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուժերի հետ, սակայն կան տեղեկություններ, որ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ ակտիվ բանակցում են «Մեր ձևով» շարժմանը միանալու համար՝ Կարապետյանը նշեց․

«Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա»։