Գիշերը Շիրակում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան
Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։

Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:


