Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին

Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պատասխանել է առևանգված ուկրաինացի երեխաների մասին իր նամակին

«Իմ ներկայացուցիչն ուղղակիորեն աշխատել է նախագահ Պուտինի թիմի հետ, որպեսզի ապահովվի երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ»,-ասել է նա։

Նա նաև ասել է, որ ՌԴ-ն ցանկություն է հայտնել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել արտաքսված երեխաների հետ կապված ներկա իրավիճակի վերաբերյալ: