Հայաստանի ԱԺ պատգամավորները կմեկնեն Ստամբուլ

Հայաստանի ԱԺ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար նոյեմբերի 16-20-ը կգործուղվեն Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն):

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Ստամբուլ կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորները Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը: