ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վաղարշապատի ավագանու ընտրություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:

Այս մասին հայտնել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից:

«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը: