Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ APA-ի՝ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։

