ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը՝ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ, «18 արդարների գործ»-ով կալանավորված Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ»,- հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։
«Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել էր հունիսի 26-ին երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

