Նիկոլը հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։

Հիմա Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։
Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու, հետևաբար, վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը»։