Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվեց Նարեկ Օհանյանը (տեսանյութ)
Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այս պահին նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։
Լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից երևում է, որ խուզարկության վայրում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Դեպքի վայրում է նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը:
Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ. Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը:
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Flilo.sargsyan.7%2Fvideos%2F1525348345579125%2F&show_text=false&width=335&t=0″ width=”335″ height=”476″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share” allowFullScreen=”true”></iframe>
«Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է»։

