Բայց ինչո՞ւ հրեական Հոլոքոսթի օրը…

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանն արձագանքելով Ռուբինյանի և Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը գրում է․

«Լուր կարդացի, որ Ռուբինյանն ու Նազարյանը օրինագիծ են բերել՝ հունվարի 27-ը խոնարհումի ու հիշատակի օր սահմանելու։ Բայց ինչո՞ւ հրեական Հոլոքոսթի օրը…»։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ կշրջանառեն նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Մնում է հասկանալ, թե ինչ կապ ունի «Հիշատակի և խոնարհումի օր»-ը հրեական հոլոքոսթի հետ։

Նշենք նաև, որ ՄԱԿ որոշմամբ հունվարի 27-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեական ցեղասպանության՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր: