Կառավարությունը կկրճատի պաշտպանական բյուջեն

Կառավարության այսօր ընդունած պետական բյուջեի նախագծով 2026-ին պաշտպանության նախարարությանը կհատկացվի 563 միլիարդ դրամ ՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։

Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի կաճի ավելի քան 5 տոկոսով։

Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել կամ մոտ 9․5 միլիարդ դոլար։