Ժողովրդի քվեն ստանալուց հետո ՔՊ-ն հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսի

Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս մասին գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագրի մեջ։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։