Բաքվի վարչախումբը ոչ միայն չի հրաժարվել «Զանգեզուրյան միջանցք» անվանումից, այլ նաև սկսել է դրանում ամրագրված «Թրամփի ուղու» քարոզչական ապամոնտաժումը

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ի վեր ընդամենը մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է անցել, բայց դա ստորագրած Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան ոչ միայն չի դադարում գործածել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպումը, այլ նաև նույն այդ հռչակագրում արձանագրված «Թամփի ուղի» անվանումը բնորոշում է «այսպես կոչված» քամահրական բնորոշմամբ։

Մասնավորապես, հենց երեկ նման բնորոշում է օգտագործել արհեստածին Ադրբեջանի նախագահ կոչեցյալի աշխատակազմի ուղղակի համակարգմամբ գործող «Haqqin» ռուսալեզու կայքն իր հրապարակումներից մեկում։

Սա ակնհայտ ցուցիչ է առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի հրաժարվել բացահայտ ծավալապաշտական բնույթ ունեցող «Զանգեզուրյան միջանցք» անվանումից, այլ նաև խախտելով հենց իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի տառը և ոգին, սկսել է դրանում ամրագրված «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը։

 

#թշնամու_իրական_վիճակը

Վարդան Ոսկանյան