Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները. Թունյան
«Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի։ Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, ինչպես խոստացել էին, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավման վերաբերյալ փաթեթ ներկայացնեն, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնեն՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ, այդ թվում՝ թոշակառուները։

