Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին

Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։

Սակայն դա ևս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում։

Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ և սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝ «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh», որից թե Արցախի ԱԺ-ն, թե Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։

Հորդորում եմ այս մասին չմոռանալ և էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ։

Արմեն Աշոտյան