Փաշինյանը կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ խորհրդարանի խոսնակը նաև հավելել է, թե կասկածներ ունի, որ Ռուսաստանը «այդքան էլ բարյացակամ չէ տրամադրված» Հայաստանի նկատմամբ: