Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Մոսկվայի «Ավիապարկ» առևտրի կենտրոնում փակվել են Էմին Աղալարովի «Ֆորտ բելո», «Զաֆերանո» և «Էդոկո» ռեստորանները՝ «ԱղալարովՌեստ» ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Agalarov Development ընկերության մամուլի ծառայությունից։

Ըստ NF Group-ի մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Ավիապարկ»-ում, այլև այլ վայրերում։

«Հիմնական պատճառն այն է, որ հաստատությունները դարձել են նվազ արդյունավետ։ Դրանք աշխատել են միջին և բարձր հատվածներում, որտեղ լսարանը սպասում է կոնցեպտների, ծառայության և առաջարկի անընդհատ թարմացումների»,- նշել է Խակբերդիևան ՏԱՍՍ-ի հետ զրույցում։