Լարսի անցակետը բացվել է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ Լարս տանող ճանապարհը Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։