Հայաստանը մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման առնչությամբ. ԱԳՆ

Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում: