Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսաստանցի զինվորականները սեպտեմբերի 8-ի երեկոյից և սեպտեմբերի 9-ի գիշերը 84 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զանգվածային հարվածի է ենթարկվել Զապորոժիեն։ Մեկ տուն լիովին ավերվել է, մյուսը՝ կրել վնասներ։
Բռնկվել է հրդեհ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ գիշերը 31 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի հինգ տարածաշրջանների, Ղրիմի և Սև ծովի օդային տարածությունում։
Ըստ Կրասնոդարի նահանգապետի՝ Սոչիի Ադլերի շրջանում զոհվել է մեկ տղամարդ. ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նրա վարած մեքենայի վրա։ Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ ուկրաինական հարվածներից հետո մարզում նավթաբազա է այրվել, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Հարվածների պատճառով գիշերը ժամանակավորապես փակվել է Տամբովի օդանավակայանը։
Կիևում երեք մարդ զոհվել է մասնակիորեն փլուզված 9-հարկանի շենքում, իսկ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։

