ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին, գրում է.
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասերված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս։
Իզուր եք լռում, որովհետև հենց էս դեպքում է, որ այն հավասարապես տարածվում է նաև ձեր վրա։ Եվ ձեր և կառավարության կին անդանմների (ոմանք նույնիսկ բացատրում և արդարացնում են) հանդուրժողականությունն է, որ բարոյազրկում ու խորացնում է այլասեռվածության մթնոլորտը Աժ-ում և դրանից դուրս»։

