Զելենսկին մերժել է Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ այցելել Մոսկվա՝ դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Զելենսկին հայտնել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր հրթիռների, հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկչի մայրաքաղաք։ Պուտինը հասկանում է դա», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրը հայտարարել էր՝ երբեք դեմ չի եղել Զելենսկու հետ հանդիպելուն։
«Եթե Զելենսկին պատրաստ է, ապա թող գա Մոսկվա»,-ասել էր Պուտինը։

