ՔՊ-ն որոշել է թեկնածուներին
ՔՊ խմբակցությունը որոշել է ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կառաջադրվի Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:

