2-րդ համարի ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենաների
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի հայտնվել մայթին։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը՝ հավելելով, որ դեպքի պահին ավտոբուսի վարորդը ղեկին չի եղել։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

