Երեխայի հետ դպրոց ուղարկվող սնունդը պետք է լինի բալանսավորված. խորհուրդներ
Նոր ուսումնական տարվա մեկնարկը հիանալի առիթ է ուշադրություն դարձնելու երեխաների սննդակարգին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից խորհուրդ են տալիս, երեխայի հետ դպրոց ուղարկվող սնունդը պետք է լինի բալանսավորված, որպեսզի նա ունենա էներգիա, կենտրոնացում և լավ ինքնազգացողություն։
Ավելացրեք թարմ մրգեր և բանջարեղեն – վիտամինների կարևոր աղբյուր են։
Մի մոռացեք սպիտակուցների մասին – տանը պատրաստված սենդվիչներ, օրինակ՝ հավով, լոբազգիներով։
Ներառեք նաև օգտակար հացահատիկներ – ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հաց, հացաբուլկեղեն։
Հիշեք՝ ջուրը միշտ լավագույն ըմպելիքն է։
Առողջ սննդակարգը ոչ միայն կպաշտպանի երեխայի առողջությունը, այլև կօգնի նրան առավել ակտիվ ու կենտրոնացած լինել դասի ժամանակ։

