Ինչքա՞ն կտևի մեր Ռեկոնկիստան, բայց նախ պետք է դառնա Ազգային ծրագիր
Նրանք քանդելով երբեմնի արցախյան կառավարական շենքերը, եկեղեցիները, հույս ունեն, որ դրանով կդադարի Արցախի պատմական հայկական պատկանելությունն ու կջնջվի հայկական հետքը․․․
Իսպանացիները ուղիղ 533 տարի առաջ Պիրենեյան թերակղզուց ջնջեցին վերջին զավթիչի հետքը, ու դա տևեց մոտ 770 տարի․․․
Ինչքա՞ն կտևի մեր Ռեկոնկիստան, միայն Աստված գիտի, բայց մինչև խոսելը դրանից, նախ այն պետք է դառնա Ազգային ծրագիր, որին կնվիրվի մեր աշխատանքը, մեր ժամանակը, մեր հավատը․․․

