«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի

2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի: Այս մասին 24news-ն հայտնել է ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը:

«1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին հայտնաբերվել է իր խցի սանհանգույցում՝ ինքնաշեն պարանով կախված վիճակում»,- ասել է Նավիկյանը: