Ով կուզի տեսնել Արցախը, կտեսնի, ով չի ուզում՝ կփնտրի պատճառներ․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
«Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձինք, որոնք իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են հանուն նրան, որ մենք ունենանք ՀՀ և Արցախի Հանրապետություն, որպեսզի կարողանանաք այս օրը նշել որպես Արցախի Հանրապետության հռչակման օր»,- Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նշելով, որ հայտնվել ենք դաժան իրականության մեջ՝ Շահրամանյանը բացատրեց, որ այսօր Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը։
«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք այսօր նրանց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Նման հուշակոթողը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, ՊԲ-ի պահեստի պայթյունի հետևանքով զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացած մեր շիրիմներին»,-ասաց Արցախի նախագահը։
«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունը այն է, որ Արցախը համարվում է թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը։
Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք սրտի այսօր իրենց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Եվ հայտնվելով այս իրականության մեջ 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո, բազմաթիվ հանդիպումներ ունենալով մեր հայրենակիցների հետ, մենք եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտություն կա ունենալ այսպիսի հուշակոթող Եռաբլուրում, որը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, նվիրված կլինի Պաշտպանության բանակի պահեստի պայթյունի հետևանքով մեր զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացյալ մեր շիրիմներին»,- ասաց Արցախի նախագահը։
Ավելին՝ տեսանյութում

