ՀՀ-ն ու Ադրբեջանն այժմ ունեն ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ. Չինաստանի նախագահ

Չինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացմանը, այդ թվում՝ ֆինանսապես։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփին  սեպտեմբերի 1-ին Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

«Միայն այս տարի Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կհատկացնի 2 միլիարդ յուանի ընդհանուր գումարի դրամաշնորհներ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինաստանը ՇՀԿ միջբանկային ասոցիացիայի անդամներին կտրամադրի 10 միլիարդ յուանի նոր վարկեր»

Անդրադառնալով ՀՀ-ին և Ադրբեջանին Չինաստանի ղեկավարը նշել է.

«Չինաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական ​​անդամներ։  Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Սի Ծինփինը: