Նոր նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դավթյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դավթյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետիք Դարբինյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»: