Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հետ է կանչվել իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն Վաշինգտոն է գործուղվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով Խաչատուրյանը Մկրտչյանի փոխարեն նախարարի պաշտոնին է նշանակել մեկ այլ ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, որն էլ իր հերթին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

Համապատասխան իրավական ակտերը զետեղված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։