Ֆիդանը կոչ է անում քննարկել Իսրայելին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հեռացնելու հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստ գումարել՝ Գազայի իրավիճակի վերաբերյալ, որպեսզի քննարկվի Իսրայելին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելուց զրկելու հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե շուտով հրադադար չհաստատվի, Իսրայելը կշարունակի իրականացնել իր օկուպացիոն ծրագրերը և կսաստկացնի իր վայրագությունները։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ Պաղեստինի միջազգային ճանաչումը պահպանելու և ընդլայնելու համար, ՄԱԿ-ում առաջ քաշենք Պաղեստինի լիիրավ անդամակցության նախաձեռնություն և միաժամանակ քննարկենք Իսրայելի Գլխավոր ասամբլեայից հեռացման հարցը», – ասել է Ֆիդանը, որը նախագահում է ԻԿԿ նիստը։