Ալթայում կայացել է Միշուստինի և Փաշինյանի հանդիպումը

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան հարաբերությունների արդիական հարցեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։