Բժիշկը պատմել է, թե ինչպես է օդորակիչը վնասում դեմքի մաշկը

Օդորակիչը վնասում է դեմքի մաշկը՝ առաջացնելով ջրազրկում և թեփոտում: Այս մասին Գազետա.ռու-ին հայտնել է կոսմետոլոգ Ալեքսանդրա Կամիշնիկովան:

«Օդորակիչները նվազեցնում են օդի խոնավությունը, ինչը հանգեցնում է ջրազրկման, թեփոտման և զգայունության բարձրացման: Փողոցի տաք ասֆալտի և գրասենյակի սառցե օդի միջև ջերմաստիճանի տարբերությունը սթրես է մաշկի պաշտպանիչ շերտի համար: Այն թուլանում է, կորցնում խոնավությունը պահպանելու ունակությունը և դառնում է ավելի խոցելի ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ», – ասել է մասնագետը: