Նոր հանրային տարածք` Բագրատաշեն բնակավայրում

Հուլիսի 18-ին համայնքի Բագրատաշեն բնակավայրի սրտում կյանքի է կոչվել բարեկարգ, կանաչ և խնամված պուրակ՝ Մարատ Մանուկյանի նախաձեռնությամբ։

Այս նախաձեռնությանը միացել են նաև Բագրատաշենի մի խումբ բնակիչներ, վարչական կենտրոնը և Նոյեմբերյանի համայնքապետարանը։

Սա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է համագործակցությամբ ստեղծել հասարակական նշանակության արժեքներ։

Պուրակը կդառնա համայնքի բնակիչների հանդիպումների, հանգստի, երեխաների խաղի և ջերմ շփումների նոր վայր՝ բարեկեցիկ միջավայրի օրինակ։

Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը շնորհակալագիր հանձնեց Մարատ Մանուկյանին՝ ցուցաբերած քաղաքացիական նախաձեռնության և համայնքի զարգացմանն ուղղված ներդրման համար։

Նոյեմբերյանի համայնքապետարան