Վեհափառի գահակալության 26 տարիներին կառուցվեց, նորոգվեց և օծվեց շուրջ 300 եկեղեցի (տեսանյութ)

Հայաստանի և Սփյուռքի թեմերում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26 տարիների ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի

«Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսևորել մեր հայրերի սրբազան հավատքի, մեր անցյալի հոգևոր ժառանգության հանդեպ, սիրել մեր հայրենիքը և նախանձախնդիր լինել նրա ապագայի նկատմամբ՝ իրականություն դարձնելով այն բոլոր երազները, որոնց համար ապրել, պայքարել և մարտնչել ենք, երբեմն էլ՝ մարտիրոսվել և նահատակվել». Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս։