Եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակենք. Դավիթ Խուդաթյանը՝ Վեհարանը մտնելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում խոսել է այդ մասին, և ավելացնելու բան չունի։
«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշեց նա։
Խուդաթյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակեն, ինչպես դա արել էին հեղափոխությունից առաջ։

