Ամռան տապի դեմ ինչպե՞ս են պայքարում Երևանում՝ կանաչ ծառ են հատում

Ամռան տապին Երևանում շարունակում են կանաչ ծառեր հատել։ Ճարտարապետ Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Հենց հիմա Խնկո-Ապոր գրադարանի դեմի կանաչ ծառը վարի տվին»։

«Պուշկինի վրա էլ մի ծառ կտրին էսօր, երևի նույն ժամանակում»,-գրառումը մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։