Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին:

Լվովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և մի քանի տներ, մանկապարտեզ, տասնյակ ավտոմեքենաներ:

Խափանվել է տրոլեյբուսային երեք երթուղու երթևեկությունը, վնասվել է երկու արդյունաբերական օբյեկտ։

Չեռնովցիում դրոնների և հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու տեղացի է զոհվել, 14 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնել է մարզի ղեկավար Ռուսլան Զապարանյուկը: Քաղաքում վնասվել են բնակելի տներ, խանութներ, վարչական շենքեր և ավտոմեքենաներ։