Խուզարկվում է Հրանտ Մարգարյանի տունը
ԱԱԾ-ն այս պահին ներխուժել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարան։ Նշենք, որ նրա անունը բազմիցս հնչեցնում էին քպ-ական պատգամավորները՝ ԱԺ քննարկումների ժամանակ։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարաններում։ ԱԱԾ-ն նաև առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել է։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին էլ բերման են ենթարկել։

